
«Նա օգնում է ինձ աճել»․ Ֆաթին՝ Մեսսիի մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆաթին խոսել է կատալոնական թիմի ավագ Լիոնել Մեսսիի մասին:
«Նրա կողքին խաղալն իմ երազանքն է: Մանկության տարիներին ես նրան հեռուստացույցով էի նայում և գաղափար չունեի, որ կխաղամ նրա հետ: Ես շնորհակալ եմ նրան: Նա ինձ շատ խորհուրդներ է տալիս, աջակցում և օգնում է ինձ աճել:
Մոտ եմ վերադառնալուն (նոյեմբերի սկզբին Ֆաթին վնասվածք ստացավ և վիրահատվեց): Ես կվերադառնամ խաղադաշտ և կներդնեմ առավելագույնը թիմին օգնելու համար»,- ասել է Ֆաթին:
Սիրարփի Աղաբաբյան