«Դատարանը պարտավորեցրել է վարչական շրջաններին Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքի համար տրամադրել գովազդի թույլտվություն»

Փաստաբան Ալեքսանդր Կոչաբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ճանաչվեց ոչ իրավաչափ․․․
ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ Ա.Ծատուրյանի) անվավեր է ճանաչել Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների վարչական ակտերը, որոնցով, ըստ էության, մերժվել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքի գովազդումը:

Դատարանը պարտավորեցրել է վարչական շրջաններին տրամադրել գովազդի թույլտվություն:

Սա նշանակում է, որ հիմնավոր էին մեր դիտարկումները, որ իշխանական շրջանակները սարսափում են Ռոբերտ Քոչարյանի հեղինակությունից, անգամ նախագահի գրքից: Մինչդեռ պետք էր կարդալ հող գրավելու, այն սիրելու, հայրենիք շենացնելու, պետական գործեր վարելու այս մեթոդական ուղեցույցը. գուցե հայրենիքի գործերը այլ կերպ ընթանային:
Շնորհակալ ենք Ա. Ծատուրյանին արդարադատության համար»:

Տեսանյութեր

Լրահոս