Աֆղանստանում մեկ ոստիկան զոհվել է և երկուսը տուժել Քաբուլի նահանգում տեղի ունեցած հարձակման հետևանքով
Իրավապահ մարմինների մեկ աշխատակից զոհվել է, եւս երկուսը վիրավորվել Աֆղանստանի արեւելքի Քաբուլի նահանգում անհայտ անձանց զինված հարձակման ընթացքում: Դեկտեմբերի 15-ին այդ մասին հայտնել է Աֆղանստանի TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Հեռուստաալիքի տվյալներով՝ մի խումբ անհայտ զինված տղամարդիկ Բաղրամի գավառում հարձակվել են հսկիչ անցակետի վրա: Տուժածների վիճակի մասին տեղեկատվություն չեն հայտնում: Այս պահին ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: