Բաժիններ՝

Արման Թաթոյանը, Սիրանուշ Սահակյանը, Արտակ Զեյնալյանը գիշեր-ցերեկ աշխատել են մեր տղաների գերման փաստը պաշտոնապես արձանագրելու և նրանց կյանքը երաշխավորելու ուղղությամբ. Մելիքյան

Վարչապետի աթոռը գրկած անձն ու իր մանկլավիկները ողջ ուժով սկսել են ինքնագովազդը՝ մեր գերիների վերադարձի հարցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Չմոռանանք, որ հենց գլխավոր ստահակի պատճառո՛վ են մեր եղբայրները հայտնվել գերության մեջ, որ հենց գլխավոր ստահակի պատճառո՛վ են մեր եղբայրները ենթարկվել անասելի նվաստացումների: Եվ երկար ժամանակ գլխավոր ստահակն ու իր թիմը ոչինչ չեն արել մեր տղաներին վերադարձնելու ուղղությամբ. նրանց համար մեր գերիների կյանքը զրո արժեք ունի։ Նրանց հետաքրքրում է միայն ինքնափիառը։ Հակառակ դեպքում՝ նոյեմբերի 9-ի թղթում ինչու՞ չկար գերիների վերադարձման հստակ ժամկետ, իսկ հայրենիք հանձնելու ժամանակացույցը հստակ էր։

Մինչդեռ կային մարդիկ, որոնք գիշեր-ցերեկ աշխատել են տղաների գերման փաստը պաշտոնապես արձանագրելու և դրանով նրանց կյանքը երաշխավորելու ուղղությամբ։ Առանց ինքնափիառի ու ակնկալիքի են աշխատել։ Այս գրառմամբ ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել այդ մարդկանց. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյան, իրավապաշտպան Արտակ Զեյնալյան։

Մեր տասնյակ գերիներ դեռ թշնամու մոտ են։ Գուցե՝ հարյուրավոր։ Նրանցից շատերի գերեվարման փաստը դեռ պաշտոնապես հաստատված չեն…»,- գրել է Մելիքյանը:

Նշենք, որ Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս