«Բարսան» ֆինանսական խնդիրների պատճառով կվաճառի կարևոր ֆուտբոլիստի
Հաջորդ ամռանը «Բարսելոնան» կարող է վաճառել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, հայտնում է Goal.com-ը՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրները:
Կատալոնական ակումբը մտահոգված է ներկայիս իրավիճակով: «Բարսան» կարծում է, որ ֆինանսական լուրջ խնդիրները կարող են ակումբին ստիպել բաժանվել կիսապաշտպանից:
Նշվում է, որ «Բավարիան» կփորձի ֆուտբոլիստին ձեռք բերել, եթե նրան դուրս բերեն տրանսֆերի: Ավելի վաղ հաղորդվում էր, որ մյունխենյան ակումբը հետաքրքրված է դե Յոնգով եւ արդեն կապվել է նրա գործակալի հետ:
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Բարսայի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը: Նրա փոխհատուցման չափը 400 միլիոն եվրո է:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը 10 խաղ է անցկացրել Լա Լիգայում։
Սիրարփի Աղաբաբյան