«Նիկոլը շիշ բռնողին ուղարկել է ԱԱԾ, ամոթ ա, հասկանո՞ւմ եք՝ շիշ բռնողն է ձեզ ռեգուլիրովկա տալիս, որ մեզ ձերբակալի». Իշխան Սաղաթելյան

«Հողատո՛ւ, հեռացի՛ր», «Հայրենիքը ծախո՛ւ չէ», «Դավաճա՛ն, հեռացի՛ր» կոչերով Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկից «Արժանապատվության երթ իրականացնող բազմաթիվ քաղաքացիներ շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ արդեն հավաքված բազմաթիվ քաղաքացիներ կային:

Ոստիկանները փորձեցին բերման ենթարկել ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանին և ակցիայի այլ մասնակիցների:

Սկզբում Իշխան Սաղաթելյանին բերման ենթարկվել չհաջողվեց։

Նա ոստիկանության գործողությունները որակեց ապօրինի՝ նկատելով. «Բայց մեզ ոչ մեկը չի կարող կոտրել: Նիկոլը պետք է հեռանա, իր բոլոր լակոտների հետ, ուրիշ տարբերակ չկա»:

Ապա նաև՝ ոստիկաններին հորդորեց միանալ իրենց. «Նիկոլը շիշ բռնողին ուղարկել է ԱԱԾ, ամոթ ա, արա, հասկանո՞ւմ եք՝ շիշ բռնողն է ձեզ ռեգուլիրովկա տալիս, որ մեզ ձերբակալի: Հիմա ասում եմ՝ Նիկո՛լ, էդ շիշ բռնողին, Քոչարյան Անդոյին ու մնացածին ասա՝ ձիգ բռնվեն ու շշերն էլ ձեռները պինդ պահեն»:

Այնուհետև, դիմելով ոստիկաններին, նա ասաց․«Ես գիտեմ, տղերք, դուք հոգով մեր հետ եք, էդ խելագարը պիտի գնա, ինքն իրավունք չունի ձեզ հրահանգ տա»:

Ոստիկանները հորդորեցին Իշխան Սաղաթելյանին՝ մասնակիցների հետ միասին ազատել փողոցը: Նա տասը րոպե ժամանակ խնդրեց, ոստիկանները չընդառաջեցին, ՀՅԴ անդամը նշեց. «Եթե մեզ 10 րոպե ժամանակ չունեն տալու, ուրեմն Նիկոլին պետք է երկու րոպե չտային»:

Ոստիկանները Իշխան Սաղաթելյանին և այլ ցուցարարների ևս բերման ենթարկեցին:

Տեսանյութեր

Լրահոս