Բաժիններ՝

Արցախի նախագահը 2021 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր՝ 2021 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հրամանագրի համաձայն՝ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն:

Ըստ հրամանագրի` 2021 թվականի հունվար ամսում՝ օրենքով սահմանված ժամկետում, կզորացրվեն պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031