Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանի համար տարբերություն չկա, թե ով է պատարագ մատուցող հոգևոր հովիվը. Միքայել Սրբազանի գործողությունները միայն տարակուսանք են հարուցում. Մանե Գևորգյան

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում մասնակցել է պատարագին ոչ միայն որպես վարչապետ, այլև որպես քրիստոնյա, ու կառավարության ղեկավարի համար որևէ տարբերություն չկա, թե ով է պատարագ մատուցող հոգևոր հովիվը։ Ավելին՝ Հոգեհանգստի արարողությունը 32 տարի առաջ կյանքից հեռացած մարդկանց հոգիների համար էր առաջին հերթին։

Որևէ գնահատականից զերծ մնալով հանդերձ՝ Միքայել Սրբազանի հայտարարություններն ու գործողությունները միայն տարակուսանք են հարուցում։

Կարծում եմ գյումրեցիներն իրենք կտան այդ հայտարարությունների գնահատականը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031