Վարչապետն ու ողջ իշխանությունը պետք է հրաժարական ներկայացնեն. Հայաստանի Կոմունիստական կուսակցություն
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն, արդեն երկու և կես տարի ահազանգում է, որ Հայաստանում իշխանությունը զավթած քաղաքական արկածախնդիրները, իրենց մարտնչող դիլետանտիզմով և արևմտյան տարբեր կենտրոններից հրահանգավորվելով, մեր երկիրըտանում են դեպի կործանում, ինչի ականատեսը մենք լինում ենք ամեն օր։
Արցախում կրած խայտառակ պարտությունը՝ իր դառը հետևանքներով, առողջապահական համակարգի կոլապսը, տնտեսության տապալումն ու հասարակության ծայրաստիճան բևեռացումը, փաստում են այն, որ վարչապետն ու ողջ իշանությունը պետք է հրաժարական ներկայացնեն։
Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ ի դեմս Նիկոլ
Փաշինյանի, այլևս անկարող է որևէ դրական քայլ կատարել մեր երկրի համար, անգամ շատ մեծ ցանկության դեպքում։ Առջևում մեզ սպասվում են դեռ ծանր ժամանակներ, որոնց հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ուստի հարկավոր է, որպեսզի նա՝ սահմանադրության շրջանակներում ներկայացնի հրաժարական և անցնցում հեռանա իշխանությունից»։