«Առաջիկայում, քանի դեռ մթնոլորտը հանդարտված չէ՝ որևէ մեկնաբանություն չեմ տալու». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շարունակում է պահպանել «խոստումը» և չի պատասխանում լրագրողների հարցերին:

«Մենք արդեն պայմանավորվել ենք, որ ես այս ընթացքում որևէ հարցի չեմ պատասխանելու»,- խորհրդարանում լրագրողներին ասաց Լիլիթ Մակունցը՝ չպատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնած այն մտահոգություններին, որ հնարավոր է՝ Հայաստանում լինեն քաղաքացիական բախումներ:

«Ես ասել եմ, որ առաջիկայում, քանի դեռ մթնոլորտը հանդարտված չէ՝ որևէ մեկնաբանություն չեմ տալու, ես էլ եմ անհամբեր սպասում, որպեսզի վերադառնանք առողջ երկխոսության՝ բոլորիս ջանքերի միջոցով»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031