«Երևանյան հեռանկարներ»-ը համերգներ կկազմակերպի արցախցի երեխաների համար
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, որը բազմիցս արձագանքել է հասարակական և քաղաքացիական մարտահրավերներին՝ կարևորելով բարձրագույն մշակույթի դերն ու ներուժը վերականգնման գործում, դեկտեմբերի 8-14-ը փառատոնի Բյուրական արվեստի ակադեմիայում կկազմակերպի համերգներ, որոնց հիմնական ունկնդիրներն են լինելու Հայաստանում հյուրընկալված արցախցիները:
Նրանց համար ելույթ կունենան «Հայաստանի նոր անուններ»-ի տաղանդաշատ սաները, որոնց անզուգական կատարումները խթան կհանդիսանան իրենց հասակակիցների մոտ երաժշտական մշակույթի հանդեպ հատուկ սեր ձևավորելու և կրթելու գործում: Համերգից առաջ նախատեսվում է այց Բյուրականի աստղադիտարան և Սուրբ Հովհաննես եկեղեցի: