«Մեկ պարզ օրինակ, թե ինչ մեխանիզմով է աշխատում նիկոլիզմի ստապետությունը»․ Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինչպես է ծնվում նիկոլական սուտը
Այն, որ նիկոլիզմը հենված է եղել ստի, պոպուլիզմի, զզվելի դեմագոգիայի, քաղաքացուց ամբոխ սարքելու սորոսական տեխնոլոգիաների, պետականաքանդության, դավաճանության ու ֆեյք իրականության վրա, վաղուց այլեւս փաստ է։
Ընդամենը մեկ պարզ օրինակ, թե ինչ մեխանիզմով է աշխատում նիկոլիզմի ստապետությունը։
Համաժողովրդական հզոր հանրահավաքից հետո Նիկոլի ֆեյքաբուծարանը ակտիվորեն սկսեց շրջանառել մի տեսանյութ, իբր «ապացուցելու» համար, որ հանրահավաքին ներկա լինելու համար մարդկանց գումար է բաժանվել։
Նիկոլական հերթական սուտը։
Տեսանյութը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին է եղել արված եւ բնականաբար, մեր օրերի հետ կապ ունի այնքան, որքան նիկոլիզմը բարոյականության հետ։
Այսինքն՝ կապ չունի։
Սա է նիկոլականությունը՝ եղկելի սուտ ու կեղծիք։
Ինչքան պիտի չհարգես ու ժեխի տեղ դնես սեփական հայրենակցիդ, որ հետեւողականորեն կերակրես ահա էսպիսի ֆեյք news-երով։
Զզվելի եք։
#мрази»։