Մեր խաղով այս հանդիպմանն ավելիին էինք արժանի. Արտակ Օսեյան
Հայաստանի բազմակի չեմպիոնի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի կարծիքով «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղում իր թիմն ավելիին էր արժանի:
«Մենք մեր խաղով այս հանդիպմանն ավելիին էինք արժանի: Մենք առաջնության ընթացքում պաշտպանության գծում վատ խաղ չենք ցույց տվել, բայց դա մեզ 3 միավոր չի բերում: Կարծում եմ դա հոգեբանական խնդիր է, ոչ թե որակական: Սակայն մենք չենք հանձնվելու»,- անդիպումից հետո ասել է Օսեյանը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում մրցեցին «Փյունիկ»-ը և «Արարատ-Արմենիա»-ին: Հայաստանի նախորդ երկու տարիների չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն առավելության հասավ նվազագույն հաշվով: 11 մետրանոց հարվածն իրացրեց Լիմա և դարձավ իր թիմի հաղթական գնդակի հեղինակ:
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարային աղյուսակի առաջատարն է 18 միավորով, սակայն նույնքան միավոր ունի նաև «Ալաշկերտ»-ը: Բայց «Արարատ-Արմենիա»-ն մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Փյունիկ»-ը մրցաշարային աղյուսակում նախավերջինն է: