Բաժիններ՝

Տուրօպերատորները պատմել են, թե ամռանը որքան կարժենա հանգստանալը Սոչիում

Տուրօպերատորները վերլուծել են հաջորդ տարվա ամռանը Սոչի ամրագրված ուղեգրերի միջակա տվյալները եւ կանխատեսել այդ հանգստի արժեքը: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

Սոչի շրջագայությունների վաճառքների դինամիկան 2021 թվականի ամառային տարեշրջանի համար անցյալ տարվա ցուցանիշներն այժմ գերազանցում է եռակի, եւ նույնքան էլ աճել է այդ ուղղության պահանջարկը, պատմել են խոշոր տուրօպերատորի ներկայացուցիչները:

Զանգվածային տուրհոսքն այդ ուղղությամբ 2021 թվականին, դատելով ընթացիկ վաճառքներից, սպասվում են արդեն ապրիլի սկզբին: Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից բազմաթիվ ճանապարհորդների համար դա գնի տեսակետից ամենահասանելին կլինի ձմեռվանից հետո:

Առողջարանային ամենամեծ տարեշրջանը սկսվում է մայիսի սկզբին, իսկ առավելագույն ծանրաբեռնվածությունն սպասվում է հուլիսի 20-ից մինչեւ օգոստոսի 20-ը: Ամենապահանջվածը կդառնան Կենտրոնական Սոչին, Ադլերը, Իմերեթի ցածրադիր վայրը, կանխատեսում են փորձագետները:

Ծանրաբեռնվածությունը փոքր կլինի Լոո, Դագոմիս եւ Լազարեվսկոյե ավաններում: Հանգստի միջին տեւողությունը կկազմի յոթից-տասն օր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս