«Նիկոլը թշնամական երկրի ղեկավարի հետ բամբասել է սեփական երկրի նախորդ ղեկավարից». Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԴԱՎԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ․ ՈՉ ՎԱՂ ԱՆՑՅԱԼԻՑ

• Հիշո՞ւմ եք, որ 2019 թ․ նոյեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Արցախի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Դրանից 4 օր անց Ա․ Հարությունյանը հայտարարեց․ «Այն բոլոր ուժերը, ովքեր այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ՝ վարչապետի քայլերը՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ՝ համարելով դա պարտվողական …, այդ բոլորը դավադիր ուժեր են…»։

• Իսկ իրականությունն այն է, որ այդ հանդիպման ընթացքում Նիկոլը ներկաներին պատմել էր, թե ԻՆՉՊԵՍ Է ԻՆՔՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ԲԱՄԲԱՍՈՒՄ ՈՒ ԳԱՆԳԱՏՎՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ։ Այո՛, ճիշտ կարդացիք։ Նիկոլը թշնամական երկրի ղեկավարի հետ բամբասել է սեփական երկրի նախորդ ղեկավարից։

• Պետականության զգացման ի սպառ բացակայությունը, ճղճիմությունն ու փոքրոգությունն են այս մարդու ու նրա թիմի էությունը։ Դրանով նա արդեն ավիրել է մեր պետությունը, իսկ հիմա փորձում է ավիրել նաև պատմական հիշողությունը՝ գրքերում մնալով որպես փրկիչ, ոչ որպես դավաճան։ Իմ կողմից ամեն ինչ անելու եմ, որ պատմությունն, ըստ վավերագրերի, գրվի այնպես, ինչպես եղել է»:

Տեսանյութեր

Լրահոս