Բաժիններ՝

Սյունիքում ԿԱՄԱԶ-ը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. վարորդի մոխրացած դին դուրս են բերել փրկարարները. shamshyan.com

Այսօր ողբերգական ավտովթար և հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 340 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ԿԱՄԱԶ-5511 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու կողաշրջվել, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կապանի և Քաջարանի հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որտեղ հայտնաբերել են վարորդի մոխրացած դին:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս