Բաժիններ՝

«Պատերազմի հետևանքով իրենց տները, ունեցվածքը, հարազատներին կորցրած մարդկանց նկատմամբ պետք է հատուկ ուշադրություն». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պատերազմի հետևանքով իրենց տները, ունեցվածքը, հարազատներին կորցրած մարդկանց նկատմամբ պետք է հատուկ ուշադրություն և նրբանկատություն դրսևորել:

Կապ չունի՝ պետական մարմին ե՞ս ներկայացնում, նրանց հետ պաշտոնապես ե՞ս առնչվում, թե՞ ուղղակի պարզ մարդկային հարաբերություններով:

Ստեղծված ծանր իրավիճակում նրանք շատ ժամանակ մեզանից ոչինչ չեն ակնկալում՝ ուղղակի պարզ մարդկային վերաբերմունք:

Առավել քան երբևէ, մենք բոլորս միմյանց կարիքն ունենք՝ հաղթահարելու այս ծանր փորձությունն ու մեր ժողովրդին հասցված ծանր աղետը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031