«Ո՞ւր ես, եղբայր…». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ո՞ւր ես, եղբայր…
Ինչպե՞ս ես քեզ գտնեմ նորից։
Գուցե տեսնում ես երկնքից…
Գուցե լսում ես անտառից։…

Հուշիր, եղբայր…
Որտե՞ղ փնտրեմ քեզ աշխարհում,
Քո շունչը զգամ անշունչ քարում,
Քո զարկն առնեմ հորդ անձրեւում…

Իմ թանկ եղբայր…
Միս ու արյամբ քո վերքերի
Դու ձուլվեցիր Հայրենիքին,
Վերջին «մամջանն» առավ քամին…

Պատմիր, եղբայր,
Խոսիր ինձ հետ երկչոտ շողով,
Կարոտս առ ծագող լույսով,
Ննջիր գրկում իմ ապահով։

Գիտցիր, եղբայր…
Դու կլինես ամենուրեք,
Ամեն գիշեր, ամեն ցերեկ։
Թող ինձ ոչ ոք չասի՝ երբեք…

Ուր ես, եղբայր…

Ա.Ա. 05/12/2020»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031