Ժամանակավոր վարչապետի թեկնածուն պետք է երկիրը ղեկավարումը ստանձնի այս ծանր վիճակում, ոչ թե ԻԲՐ սիրի բոլորին և ԻԲՐ հպարտանա բոլորով. Արման Հայրապետյան

Արման Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նորմալ է, որ ժողովրդի ինչ-որ, թեկուզ և զգալի մասը ժամանակավոր վարչապետի թեկնածուին չի հավանում։
Վարչապետի թեկնածուն հրապարակի տոնածառ չի, որ բոլորը հավանեն։

Ժամանակավոր վարչապետի թեկնածուն պետք է երկիրը ղեկավարումը ստանձնի այս ծանր վիճակում և ապահովի արտահերթ ընտրություններ։ Ինչի փորձը Վազգեն Մանուկյանն ունի։ Ոչ թե ԻԲՐ սիրի բոլորին և ԻԲՐ հպարտանա բոլորով, բայց սիրի իր աթոռն ու սառնարանը, հպարտանա իր լայքերով և հազարավոր մարդկանց գլուխ ուտի, հայրենիք թշնամուն հանձնի և երկիր կործանի։

Փորձը ցույց տվեց, թե ժողովուրդն ում է սիրում, ում է հավանում և դա ինչի է բերում։ Այո, մարդկանց դուր է գալիս, երբ իրենց սեր են խոստովանում և իրենցով հպարտանում են անգամ առանց պատճառի ու դրան արժանանալու, դուր չի գալիս, երբ իրենց քննադատում և սխալներն են մատնանշում, անգամ երբ դրա համար բազմաթիվ պատճառներ կան։

Դրա համար պոպուլիստ ստախոսին ժողովուրդն այդքան արագ և շատ սիրեց։ Ցավոք դրա հետևանքները ճաշակեցինք բոլորս և դրա համար կորցված հայրենիքով ու արժանապատվությամբ վճարեցինք։ Իրական հաղթանակ տարածից վերածվեցինք անբարոյական պարտություն կրողի։ Ու հիմա պետք է սխալների ուղղում անել, իսկ դրա համար պետք է այդ սխալներն առաջին հերթին ընդունել։

Իմ այս գրառման փոխարեն կարող էի ուղղակի գրել, որ մենք աշխարհի լավագույն ժողովուրդն ենք, որը երբեք չի սխալվում և այն տասնյակ անգամ ավելի շատ հավանումներ կունենար, քան այս գրառումն է ունենալու։ Որովհետև քաղցր սուտը միշտ ավելի հաճելի է լսել։

Բայց մենք այլևս ինքներս մեզ խաբելու իրավունք չունենք։ Մենք օգտագործել ենք վերջին սխալի իրավունքը, մենք օգտագործել ենք խաղում եղած բոլոր կյանքերը և հիմա պետք է սխալներն ուղղենք, որ Game over-ի չհասնենք։

Մենք ոտքի ենք կանգնելու ու կորացած եջքն ուղղելու ենք։ Ու դա սկսելու ենք անել ՀԻՄԱ»:

Տեսանյութեր

Լրահոս