Իսպանիայում հաշվել են, թե քանի զբոսաշրջիկ են կորցրել համավարակի պատճառով
Իսպանիայում զբոսաշրջիկների հոսքի անկումը տարվա սկզբից մինչեւ հոկտեմբեր գերազանցել է 76 տոկոսը՝ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին վկայում են Վիճակագրության ազգային ինստիտուտի (INE) տվյալները:
Նոյեմբերին երկիր է ժամանել ավելի քան 1 մլն օտարերկրացի, տարվա առաջին տասն ամսվա ընթացքում՝ 17,9 միլիոն: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի այդ ցուցանիշը եղել է 74,7 միլիոն:
Ամենամեծ կորուստները ԱՄՆ-ից հյուրերն են, որոնց թիվը կրճատվել է 86,5 տոկոսով: Ամենից շատ Իսպանիա են ժամանում ֆրանսիացիները, տարվա ընթացքում այցերը կրճատվել են մեկ երրորդով:
Տարեսկզբից ի վեր ճանապարհորդների միագումար ծախսերը կազմել են 18,6 մլրդ եվրո, մեկ տարի առաջ դրանք հասել էին 82 մլրդ եվրոյի: Նրանցից յուրաքանչյուրի ծախսերը նույնպես նվազել են 23 տոկոսով՝ հասնելով օրական 845 եվրոյի:
Անցյալ տարի Իսպանիա էր ժամանել գրեթե 84 մլն զբոսաշրջիկ (սա երկրորդ տեղն է աշխարհում Ֆրանսիայից հետո): 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ զբոսաշրջիկների հոսքն ապրիլին եւ մայիսին եղել է 100 տոկոս, հունիսին՝ 97,7 տոկոս:
Մի շարք երկրներից հյուրերի համար, որոնք չեն մտնում ԵՄ-ի կազմի մեջ, այդ թվում՝ Ռուսաստանից, Իսպանիայի սահմանները փակ են մարտ ամսից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: