«Քյանքյուլով գյոն, նույն ինքը`ուրբանիստ ուլը, մտածում է թռնի՞, թե՞ մկկա». Ռուսլան Բաղդասարյան

Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Այսօր ընդդիմության հանրահավաքին Երևանի քաղաքապետարանի բավական շատ աշխատակիցների հանդիպեցի: Դե, բնական էր, հարցրեցի` արդյոք չե՞ն մտահոգվում, որ քաղաքապետը կազատի աշխատանքից` միտինգին մասնակցելու համար:

Պատասխանեցին` քաղաքապետը հայտարարել է, որ ինքը քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, իր գործը քաղաքը պատշաճ ղեկավարելն է, ու բոլորն ազատ են իրենց քաղաքական հայացքներում, եթե ուզում են` թող գնան հանրահավաքի:

Եթե այս ամենը ճիշտ է, ապա հակիրճ կասեմ`

1. Նախ, դու, Հայկ Մարության, ներկայացնում ես քաղաքական ուժ, որը պատասխանատու է ոչ միայն Երևանի կառավարման, այլ նաև Արցախի պատերազմի ձախողման համար:

2. Ինքդ ընտրվել ես քաղաքական ընտրությունների միջոցով և համամասնական ցուցակով, ուստի դու չես կարող քաղաքականությամբ չզբաղվել:

3. Երբեք չմոռանաս, իսկ ես կաշխատեմ, որ հանրությունը չմոռանա` «սև ու սպիտակ» թեզը առաջինը դու մտցրեցիր մեր հասարակության մեջ: Այնպես որ, եթե ուզում ես քո կողմից պառակտված ժողովրդի առաջ արդարանաս, նախ պետք է ներողություն խնդրես, այնուհետև բացեիբաց հայտնես քո անհամաձայնությունը այս վարչապետին, պահանջես նրա հրաժարականը, խելոք գաս կանգնես հանրահավաքի մասնակիցների շարքերում: Այդժամ քո հրաժարականը պետք էլ չի լինի մեր հանրությանը, որն օրեր շարունակ մտորում ես` տա՞ս, թե՞ չտաս: Հավատա, երևանցին կների քեզ:

Չնայած կասկածում եմ քո հայրենասիրության վրա.

Արցախի հարցը քեզ համար նույնքան կարևոր չի, որքան 150 դրամը, որ փողոց փակես, բողոքի ձայն բարձրացնես:

ՀԳ. քյանքյուլով գյոն, նույն ինքը`ուրբանիստ ուլը, մտածում է թռնի՞, թե՞ մկկա»:

Տեսանյութեր

Լրահոս