Լեփ-լեցուն Ազատության հրապարակում 1 րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը

Ազատության հրապարակում ընթանում է «Նիկոլ, հեռացիր» հանրահավաքը, որի  մասնակիցները ժամանակ առ ժամանակ  քաղաքական գործիչների ելույթները ընդհատում են «Նիկոլ, դավաճան», «Հայաստանն առանց Նիկոլի» վանկարկումներով։

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Ազատության հրապարակում հավաքվել են հազարավոր մարդիկ, մտքով ու հոգով ներկա են նաև տասնյակ, հարյուր-հազարավորներ՝ Սյունիքից մինչև Տավուշ, սփյուռքի բոլոր գաղթավայրերից մինչև Ջավախք։

«Այս հավաքը ինչ-որ մեկին իշխանությունից հեռացնելու և մեկ ուրիշին իշխանության կարգելու համար չէ։ Այս հավաքը վերջին 30 տարիներին այն եզակի հավաքներից մեկն է, որն արդեն 2 շաբաթ  շարունակվում է, որը պայքար է հանուն արժանապատվության վերականգնման, հանուն ապագա սերունդների, որպեսզի որևէ սերունդ այս մասին դասագրքերում կարդալիս՝ երբեք չարձանագրի, որ հայրենիքը կորցրած, ծախած, պատերազմ պարտված, կապիտուլյացիոն փաստաթուղթ մեկ գիշերում ստորագրած, հասարակությունը պառակտած, որի անունն է Նիկոլ Փաշինյան, այդ անձին 2020 թվականին ժողովուրդը հանդուրժեց իշխանության ղեկին»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքի ավարտից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվածների հիշատակը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս