«Ենթադրենք, եկար տեսար դա է վիճակը, տեսար ուժերիցդ վեր է՝ հրաժարական տայիր՝ թողեիր հեռանայիր․․․ Չես մարսելու»

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյանի առավոտյան լայվի կարճ ուղերձն այն էր, որ 2018-ին իրավիճակ եմ ժառանգել, որն այսպիսի ելք էլ պետք է ունենար։
Դեռ քննարկման չառնելով այս անհեթեթ թեզը, այսպես ասեմ․ լավ, ենթադրենք, եկար տեսար դա է վիճակը, տեսար ուժերիցդ վեր է՝ հրաժարական տայիր՝ թողեիր հեռանայիր։

Թող գար ղեկավար, քաղաքական թիմ, ով դրա պատասխանատվության տակ կմտներ, ով իր մեջ ուժ գտներ՝ ողբերգություն կկանխեր։
Հիմա եկել ես արդարանում ես, որ ինչ անես, որ ինչ լինի։

Թե՞ աթոռն այդքան քաղցր բան է, որ մեր պետականության գնով վայելում ես ու ուզում ես վայելել՝ վերջնական խորտակելու այս ռեգիոնում հայի գոյության վերջին հույսը։

Նիկոլ, ինչքան էլ փորձես արդարանալ, պատասխանատվությունը բաշխես բոլորի վրա՝ պարտվել ես, հասկացի։ Մեզ մի քանի հազար մեր ընկերներից զրկել ես։ Մեզ հայրենազրկել ես։ Պետք է գնաս։
Չես մարսելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031