Բաժիններ՝

Հայաստանը ներկայացնող երկու մարմնամարզիկ կմասնակցի Վորոնինի գավաթի խաղարկությանը

Մարմնամարզության տարեվերջյան միջազգային ավանդական մրցաշարը՝ նվիրված օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի հիշատակին, այնումենայնիվ տեղի կունենա։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Կազմակերպիչները կորոնավիրուսի պատճառով վստահ չէին 27 –րդ խաղարկության անցկացման հարցում և ահա հայտնել են, որ հեղինակավոր միջազգային այդ մրցաշարը կկայանա Պենզայում, դեկտեմբերի 17 – 21-ը, սակայն՝ առանց հանդիսականի։

Վորոնինի հուշամրցաշարում Հայաստանը կներկայացնեն հավաքականի առաջատար, 28-ամյա Արթուր Դավթյանը և 26-ամյա Արմեն Պետրոսյանը։ Երկուսն էլ հանդես կգան բազմամարտում:

Այս օրերին ՀՀ սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը Մինսկում ուսումնամարզական հավաք է անցկացնում Բելառուսի ընտրանու հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031