Բաժիններ՝

Օլիմպիադան 2021 թվական հետաձգելու ծախսերը կկազմեն շուրջ 2,8 մլրդ դոլար. Kyodo

Ճապոնիայի մայրաքաղաքի իշխանությունները, «Տոկիո-2020» կազմակերպական կոմիտեն եւ Ճապոնիայի կառավարությունը համաձայնեցրել են 294 միլիարդ իենի (շուրջ 2,8 միլիարդ դոլարի) չափով ծախսերի գումարը, որը կպահանջվի Տոկիոյում ամառային Օլիմպիադան 2020-ից 2021 թվական հետաձգելու համար: Դեկտեմբերի 4-ին այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը:

Նշվում է, որ այդ գումարից 94 միլիարդ իենը (շուրջ 923 միլիոն դոլարը) կուղղորդվի մրցումներում նոր կորոնվիրուսով վարակումների կանխմանը: Ծախսերի մեծ մասը՝ 120 միլիարդ իենը (շուրջ 1,1 միլիարդ դոլարը), կստանձնեն Ճապոնիայի մայրաքաղաքի իշխանությունները: Մնացած գումարը կվճարեն «Տոկիո-2020» կազմկոմիտեն (103 միլիարդ իեն (շուրջ 990 միլիոն դոլար)) եւ Ճապոնիայի կառավարությունը (71 միլիարդ իեն (շուրջ 682 միլիոն դոլար)):

Տոկիոյում Օլիմպիադան պետք է կայանար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին եւ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակամիջոցում:

Ըստ որում Խաղերի «Տոկիո-2020» անվանումը պահպանված է: Հունիսին Տոկիոյում Խաղերի կազմկոմիտեն պաշտոնապես հանդես է եկել հաջորդ տարի մրցումների անցկացման ձեւաչափը պարզեցնելու օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս