Բաժիններ՝

Ազգային մարզադաշտի կառուցման հարցը փակ չէ. Արմեն Մելիքբեկյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային մարզադաշտ կառույցի հարցը պահում է ուշադրության կենտրոնում:

Պատասխանելով լրագրողների հարցերին, այս մասին հայտարարեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Կան ներդրողներ, ովքեր հետաքրքրված են եղել ազգային մարզադաշտի կառուցման հարցում: Եղել են նաև քննարկումներ կառավարության և ներդրողների հետ: Բայց հասկանալի է` Covid-19-ի հետևանքները և պատերազմը տնտեսության վրա շատ բան փոխեցին: Հիմա` այս իրավիճակում, մենք նորից պետք է թարմացնենք մեր բոլոր կապերը, կապված ազգային մարզադաշտի կառուցման հետ: Ազգային մարզադաշտի կառուցման հարցը փակ չէ»,-ասաց ՀՖՖ նախագահը:

Մելիքբեկյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի ստադիոնի կառուցման հետ կապված քննարկումները նորից առարկայական կլինեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031