Պոչետինոն ու Ռաուլը կարող են փոխարինել Զիդանին Մադրիդի «Ռեալում»
Մադրիդի «Ռեալը» մտածում է գլխավոր մարզչի փոփոխության մասին՝ թիմի անցկացրած մի շարք անհաջող հանդիպումներից հետո:
Ակումբը չի ցանկանում աշխատանքից հեռացնել Զինեդին Զիդանին՝ հաշվի առնելով այն հարգանքը, որը նա վայելում է երկրպագուների շրջանում, բայց եթե թիմի արդյունքները կտրուկ չբարելավվեն, «Ռեալի» ղեկավարությունը հարկադրված կլինի աշխատանքից հեռացնել ֆրանսիացուն:
Այս պահին ակումբն այս պաշտոնի համար ունի երկու թեկնածու՝ «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն և «Կաստիլիայի» մարզիչ Ռաուլը:
Մինչ այժմ «Ռեալը» չի կապվել արգենտինացու հետ: Ինչ վերաբերում է Ռաուլին, ակումբը չի ցանկանում, որ նա այդքան արագ սկսի աշխատել Մադրիդի «Ռեալի» հիմնական թիմի հետ: Այնուամենայնիվ, ակումբը հավատում է, որ իսպանացին ապագայում անպայման կգլխավորի թիմը:
Նախօրեին Զիդանն ասաց, որ չի հեռանա աշխատանքից, ուստի ակումբն առաջին քայլերը կանի այս ուղղությամբ, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ռեալի» հիմնական խաղացողներից ոմանք կարծում են, որ մարզչի փոփոխությունն օգուտ կբերի թիմին:
Սիրարփի Աղաբաբյան