
«Չէր կարող չեղարկվել մի բան, որն ի սկզբանե չէր նախատեսվում»․ ՀՀ նախագահի աշխատակազմ

Արձագանքելով Ձեր հրապարակմանը՝ մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ Հանրապետության նախագահը Մոսկվա էր մեկնել մասնավոր այցով, որի ընթացքում նախատեսել էր հանդիպել և հանդիպել է միմիայն Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:
Կրկնում ենք՝ այցն ի սկզբանե եղել է մասնավոր, որևէ պաշտոնական հանդիպում ունենալու նպատակ չի եղել: Հետևաբար, չի եղել նաև որևէ պաշտոնական հանդիպման վերաբերյալ որևէ քննարկում կամ որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակ: Հետևաբար, չէր կարող չեղարկվել մի բան, որն ի սկզբանե չէր նախատեսվում: Մնացյալը վառ երևակայության արդյունք է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակելու է հանդիպում- քննարկումները տարբեր երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասրակայնության հետ կապերի վարչություն