
«Իսպանիան չպետք է խաղա «Կամպ Նոու»-ում»․Լապորտա

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան, ով որոշել է կրկին առաջադրվել այս պաշտոնի համար, խոսել է «Կամպ Նոու»-ում Իսպանիայի հավաքականի համար հանդիպման հնարավորության մասին:
«Ես չեմ ուզում մտնել քաղաքականության մեջ: Ես չեմ հրաժարվում այն ամենից, ինչ մտածում եմ և զգում, բայց «Բարսայի» մեծությունը կայանում է նրանում, որ նրանք կարող են պաշտպանել Կատալոնիայի իրավունքները՝ միաժամանակ կատարելով ինտեգրացիոն դեր և հարգելով բոլորին:
Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը խելացի մարդ է, ով գիտի, որ ազգային հավաքականը լավագույնս խաղում է այնտեղ, որտեղ նրան աջակցում են: Սևիլիայում, Վալենսիայում, Մադրիդում:
Բարսելոնան ճիշտ տեղը չէ: Լավագույն լուծումն այն է, որ Իսպանիայի հավաքականը չխաղա «Կամպ Նոու»-ում, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան»,- ասել է Լապորտան:
2017-ի հոկտեմբերին Կատալոնիայում հանրաքվե անցկացվեց Իսպանիայից անկախանալու վերաբերյալ: Քվեարկության մասնակիցների 90%-ը կողմ է արտահայտվել տարածաշրջանը երկրից առանձնացնելուն: Նոյեմբերին Իսպանիայի իշխանությունները ձերբակալեցին Կատալոնիայի կառավարության ութ անդամների: Դրանից հետո Կատալոնիայում սկսվեցին զանգվածային բողոքի ցույցեր:
Սիրարփի Աղաբաբյան