
Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհահատվածում ավտովթար է տեղի ունեցել

Նոյեմբերի 29-ին ժամը 17:30-ի սահմաններում` Ասկերանի շրջանի բնակիչ, 1995թ.ծնված Ն. Օ.-ն վարելով «Միցուբիշի-Աուտրեկ» մակնիշի ավտոմեքենան Կարմիր Շուկա-Ստեփանակերտ 44-րդ կիլոմետրում կորցրել է ավտոմեքենայի նկատմամբ լիարժեք ղեկակառավարումը ճանապարհից դուրս եկել դեպի աջ, բախվել մետաղյա արգելապատնեշին ու գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածններով, անգիտակից վիճակում տեղափոխել է «Հանրապետական Բժշկական Կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։
ՃՏՊ՝ Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհահատվածում
Նոյեմբերի 29-ին ժամը 17:30-ի սահմաններում` Ասկերանի շրջանի…
Posted by Արցախի Հանրապետության ոստիկանություն on 2020 թ. նոյեմբերի 30, երկուշաբթի