Իրինա Ղափլանյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Իրինա Ղափլանյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իրինա Ղափլանյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: