Հրդեհ Արմավիր-Երևան ավտոճանապարհին

Նոյեմբերի 20-ին, ժամը 03։57-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի դատարկ տարաների վերամշակման արտադրամասի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիր-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին կայանած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարում (քարով բեռնված)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:12-ին, մարվել՝ 04:26-ին: Այրվել են բեռնատարի խցիկը և շարժիչի հատվածը՝ մասամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30