Բաժիններ՝

Հասան Ռոհանին մեղադրել է Իսրայելին հայտնի միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է հայտնի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը և դրանում մեղադրել «սիոնիստական ռեժիմին»: Ինչպես տեղեկացնում է իրանական Irna գործակալությունը, Ռոհանին նշել է, որ այդ սպանությունը վկայում է Իրանի թշնամիների անզորության մասին:

«Անշուշտ, այս ահաբեկչությունը վկայում է Իրանի գիտական զարգացման և հնարավորությունների դեմ մեր թշնամիների անզորության և տարածաշրջանում ու այլ քաղաքական ասպարեզներում նրանց հետևողական պարտությունների մասին: Մեր թշնամիները պետք է իմանան, որ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը ոչ միայն չի խաթարի Իրանի երիտասարդության և գիտնականների կամքը ՝ շարունակելու գիտական զարգացման ուղիները, այլև նրանց կամքն ավելի վճռական կլինի, – նշել է Իրանի նախագահը:

Նրա խոսքով ՝ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը ցույց է տալիս Իրանի թշնամիների ատելության խորությունը եւ չարությունը, սակայն նրա սպանությունը չի դանդաղեցնի երկրի գիտական ձեռքբերումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս