Դռնփակ նիստում քննարկվում է Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցը. Ծառուկյանը չի մասնակցում այդ նիստին

Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ Խորհրդի դռնփակ նիստը, որի օրակարգում է մեկ հարց՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։

168.am-ի տեղեկություններով՝ այս նիստին Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում, փոխարենը մասնակցում են նրա լիազոր երկու ներկայացուցիչ, որոնք նաև փաստաբանական խմբի անդամ են։

ԱԺ Խորհրդի նիստին չեն մասնակցում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու Արկադի Խաչատրյանը, որոնք Խորհրդի անդամ են։

Նիստին նեկա են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները՝ 11 հոգի, բացակայում է ԱԺ նախագահ Արարատ Միզրոյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30