Երևանի փոխքաղաքապետն ավագանու ԲՀԿ-ական անդամին թույլ չտվեց ելույթ ունենալ

Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արմեն Ներսիսյանը ելույթի հնարավորություն խնդրեց և ասաց, որ սպասում էր, թե այսօր նիստն այլ բնույթ կունենա:

«Մենք մինչև նիստը մի հատ բոլորովս պետք է հավաքվեինք, մտածեինք Երևան քաղաքի բնակիչների մասին, ովքեր պատերազմի մասնակից են եղել, ովքեր մահացել են, ովքեր այժմ գտնվում են հիվադանոցներում և բուժման կարիք ունեն, ես մտածում էի, որ պետք է անպայման այդ մարդկանց մասին մենք մտածեինք»,- ասաց Ներսիսյանը:

Ավագանու անդամի ելույթի ժամանակ փոխքաղաքապետ Հրաչյա Սագսյանը միջամտեց և ասաց, որ մինչև այս ելույթի իրավունք խնդրել է նաև ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, սակայն նրան թույլ չեն տվել խոսել, քանի որ կա ելույթների առանձին հատված: Բանավեճին միջամտեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ պնդելով, որ փոխքաղաքապետը չի կարող սահմանափակել ավագանու անդամի ելույթի բովանդակությունը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս