«Նայում եմ Նիկոլին. լված ու ծուռվիզ, դժգույն ու դժբախտ դեմքով, խուլ ու վախվորած ձայնով փորձում է իրավիճակի տեր ռուսական պատվիրակությանը մի բան ասել». Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նայում եմ Նիկոլին. լված ու ծուռվիզ, դժգույն ու դժբախտ դեմքով, խուլ ու վախվորած ձայնով փորձում է իրավիճակի տեր ռուսական պատվիրակությանը մի բան ասել:
Խեղճությունն ու պարտությունը կաթում է դեմքից, անգամ աթոռի մեջ ավելի քան փոքր է ու խեղճ: Պարտվածի ու նվաստացածի կնիքը դեմքին է, հազարների արյունն ու կորցրած հայրենիքի նզովքը խղճին:
Ուրախ չեմ, ուրախ չենք, դառնանցած եմ ու վիրավորված. այս պահին Նիկոլը ոչ միայն մեր պարտության և դավաճանության, այլև մեր նվաստացված պետականության խորհրդանիշն է:
Ու հենց սրա համար ենք ասում՝ նիկոլ գնա, գնա, որ գան մարդիկ, որ պարտվածի, դժբախտի ու նվաստացի ծանրություն չունենան իրենց ուսերին ու խղճին, մարդիկ, որ կարողանան փրկել մեր մնացորդացը:
ԳՆԱ, քեզ նայել չի լինում»:
նայում եմ նիկոլին. փլված ու ծուռվիզ, դժգույն ու դժբախտ դեմքով, խուլ ու վախվորած ձայնով փորձում է իրավիճակի տեր ռուսական…
Posted by Lilit Galstian on 2020 թ. նոյեմբերի 21, շաբաթ