![](/banners/BeFunky-design.jpg)
Այրվել է մոտ 350 հակ անասնակեր
![](https://168.am/wp-content/uploads/2020/04/AIN-prkarar.jpg)
Հոկտեմբերի 31-ին, ժամը 10։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճաղբյուր գյուղի 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:57-ին, մարվել՝ 11:50-ին: Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։