Արծրուն Հովհաննիսյանը Վարդենիսում է, խոցված ավտոբուսի մոտ
ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթեր է մտել Վարդենիսից, որտեց ցուցադրել է այսօր ադրբեջանական ԱԹՍ-ի կողմից խոցված քաղաքացիական ավտոբուսը:
Նա նշել է, որ Ադրբեջանի զինուժը մարտական ԱԹՍ-ով թիրախավորել է քաղաքացիական ավտոբուսը Վարդենիսում. բարեբախտաբար, կոնկրետ այս հարվածից քաղաքացի չի տուժել:
«Թիրախավորել են եւ հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը, քաղաքացիական օբյեկտներին, ենթակառուցվածքներին: Այստեղից գնալու ենք այլ համայնքներ, որտեղ էլի թիրախավորված քաղաքացիական օբյեկտներ կան: Սա ապացույց է, որ Հայաստանի տարածքը ենթարկվել է կոնկրետ ագրեսիայի»,-հավելել է նա:
Gepostet von Արծրուն Հովհաննիսյան am Dienstag, 29. September 2020