
Հրետակոծության մասին ՄԻՊ-ին ահազանգեր է ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերտանի բժշկական անձնակազմը՝ նշելով խնամյալների մոտ առաջացած տագնապի մասին

Վաղ առավոտից Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերը ենթարկվում են հրետակոծության ադրբեջանական կողմից։ Այս պահի տվյալները վկայում են, որ խաղաց բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ-ը։
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել խաղաղ բնակիչները և տրամադրել նաև մոտ մեկ ժամ առաջ արված հրետակոծության լուսանկարներ:
Հրետակոծության մասին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր է ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերտանի բժշկական անձնակազմը՝ նշելով հրետակոծության պատճառով խնամյալների մոտ առաջացած վախի ու տագնապի մասին: Հրետակոծության փաստերը նաև հաստատվել են նաև պաշտոնական հարցման արդյունքներով:
Առավոտյան այրվել է նաև քաղաքացիական ավտոբուս թիրախային ԱԹՍ հարձակման արդյունքում։