Բաժիններ՝

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վարդենիսում ռուսական կապիտալով ընկերությունը դադարեցրել է աշխատանքը

Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան հարվածել է նաև Հայաստանում ռուսական կապիտալով գործող ընկերությանը. ադրբեջանական բանակի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով դադարեցվել են բոլոր կարգի աշխատանքները ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրում:

Ինչպես տեղեկացրեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը, հանքավայրում աշխատանքները դադարեցվել են կիրակի առավոտվանից սկսած, երբ սկսվել են ռազմական գործողությունները: «Ընկերության տնօրինությունը դադարեցրել է աշխատանքները, որպեսզի ապահովի անձնակազմի անվտանգությունը:Քանի դեռ պահպանվում է հանքի տարածքի հրետակոծության սպառնալիքը, հանքավայրում աշխատանքները չեն վերսկսվի »,-ներկայացրեց Ռուզաննա Գրիգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930