Միհրան Պողոսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ օր առաջ հայրենիք վերադառնալու ակնկալիքով
ՀՀ գլխավոր դատախազ, պարոն Արթուր Դավթյանին
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
/Միհրաև Պողոսյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը և կիրառված խափանման միջոց կալնավորումը վերացնելու մասին/
Հարգելի՝ պարոն Դավթյան,
Արցախի Հանրապետության որջ սահմանի երկայնքով արդեն մի քանի օր է Ադրբեջանը սկսել է լայնածավալ պատերազմ, որին հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է նաև Թուրքիան, ինչպես նաև հակառակորդը ռազմական գործողություններ է իրականացնում արդեն նաև Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսպիսի իրավիճակը լուրջ սպառնալիք է ստեղծել մեր երկու հանրապետությունների գոյության համար:
Այս կապակցությամբ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն, իսկ Արցախի և Հայաստանի ղեկավարությունը կոչով դիմել են ամբողջ հայությանը, որպեսզի համախմբվեն և միասնական ձևով պաշտպանեն Հայրենիքը՝ յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում:
Քիչ առաջ ինձ հետ կապ է հաստատել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 6221)616 քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Միհրան Պողոսյանը, ով հայտնել է, որ խորը ցավով և անհանգստությամբ է հետևում Հայրենիքում տեղի ունեցող իարադարձություններին, ցանկանում է օր առաջ վերադառնալ Հայաստան և իր հնարավորությունների սահմաններում աջակից լինել իր ժողովրդին:
Հաշվի առնելով, որ երկրում ստեղծված է ծանր և ճակատագրական վիճակ, երբ մեզանից յուրաքնաչյուրը ցանկանում է լինել իր ժողովրդի և բանակի կողքին, միջնորդում եմ վերացնել Միհրան Պոդոսյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը և որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը՝ հնարավորություն ընձեռնելով օր առաջ վերադառնալ Հայաստան:
Կանխավ՝ շնորհակալության:
Երեմ Սարգսյան
Պողոսյանի օրինական շահերի պաշտպան, փաստաբան