
Սանձե´ք ագրեսորին. ՀՅԴ ՀԵՄ-ը երթ է նախաձեռնել դեպի ՄԱԿ-ի գրասենյակ

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ժամը 14։00-ին հավաքվում ենք Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղից երթով շարժվելու ենք Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչություն՝ միջազգային կառույցներից պահանջելու այլևս հավասարության նշան չդնել Արցախի և Ադրբեջանի միջև և միանշանակ գնահատական տալ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությաննը ու Թուրքիայի ներգրավվածությանը։
Կոչ ենք անում բոլորին՝ միանալ նախաձեռնությանը և օգնել հայկական բանակի ռազմական ճակատում գրանցող հաջողություններն ամրապնդել դիվանագիտական դաշտում։
Հավաքի վայր՝ Արամ Մանուկյանի արձան
Հավաքի ժամ՝ 14։00
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն
Պատրաստվում ենք վաղը՝ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց կայանալիք ակցիային։Միջազգային հանրությունը պետք է…
Gepostet von ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն / ՀԵՄ am Montag, 28. September 2020