Բաժիններ՝

Արցախի ՄԻՊ-ի ներկայացուցիչները շրջայց են կատարել քրեակատարողական վարչությունում

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, ահազանգի հիման վրա, սեպտեմբերի 25-ին չհայտարարված այց են կատարել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն:

Պաշտպանի ներկայացուցիչները շրջայց են կատարել քրեակատարողական հիմնարկում ու քննչական մեկուսարանում և հանդիպումներ ունեցել ազատությունից զրկված մի խումբ անձանց հետ: Առանձնազրույցների ընթացքում բարձրաձայնվել է քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտող որոշ խնդիրների մասին:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են դարձրել ազատազրկված անձանց նկատմամբ հնարավոր խոշտանգումների ու վատ վերաբերմունքի դրսևորումների կանխարգելման վրա: «Պաշտպանն իր լիազորությունների շրջանակներում ընթացքավորելու է բարձրացված հարցերը և համապատասխան միջոցներ է ձեռնարկելու ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ պաշտպանության ու երաշխավորման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930