Կաթնաշոռասրճային մուս. համեղ և օգտակար՝ կազմվածքի համար
Բաղադրիչներ
1. Ցածր յուղայնությամբ կաթնաշոռ – 170 գ
2. Սուրճ – 80 մլ
3. Ժելատին – 5 գ
4. Քաղցրացուցիչ
Պատրաստման եղանակը
1. Սուրճ եփել, ավելացնել քաղցրացուցիչ: Տաք սուրճի մեջ լուծել ժելատինը:
2. Ավելացնել կաթնաշոռը և հարել բլենդերով:
3. Դնել սառնարանը 2 ժամ և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը