Շարլիզ Թերոնը պատմել է է, թե ինչու արդեն 5 տարի ժամադրությունների չի գնում
«Խելագար Մաքս»-ի 45-ամյա աստղը երկար տարիներ հարաբերությունների մեջ չի եղել, ինչի մասին նա բազմիցս պատմել է տարբեր հարցազրույցների ժամանակ: Դերասանուհին միայնակ մեծացնում է երկու որդեգրած երեխաների և չի պատրաստվում փոխել իր կարգավիճակը: Օրերս Դրյու Բերիմորի հետ ուղիղ հեռարձակման ժամանակ Շարլիզ Թերոնը պատմել է, թե ինչու հիմա հարաբերություններ չի ցանկանում:
«Մարդիկ այնքան անհանգստացած են իմ անձնական կյանքով»,- ասել է Շարլիզը: «Ես մի քանի ժամադրության եմ եղել, բայց ավելի քան հինգ տարի է ինչ-որ մեկի հետ չեմ հանդիպել»:
Դերասանուհին ավելացրել է. «Ես զգում եմ, որ այժմ գտնվում եմ իմ կյանքի մի վայրում, ուր զուգընկերը պետք է գա ինչ-որ բանով, որը գոնե նման է իմ կյանքին կամ ինչ-որ բանով, որն այն ավելի լավը կդարձնի: Քանի որ ես ավելի քիչ պարզապես չեմ ընդունի: Ես սիրում եմ իմ կյանքը երեխաներիս հետ»:
Աստղը նաև միտք է արտահայտել, որ օգտակար կլինի ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար. տղամարդու բացակայությունը չի նշանակում, որ դու միայնակ ես և դժբախտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը