Բաժիններ՝

Շվեդական կեքս. խոնավ, անուշաբույր… կարելի է անվերջ գովել

Բաղադրիչներ

1. Ալյուր – 170 գ
2. Կարագ – 210 գ
3. Կաթ – 1 ճ/գ
4. Շաքարավազ – 150 գ
5. Ձու – 2 հատ
6. Նուշի թերթիկներ – 30 գ
7. Փխրեցուցիչ – 1 թ/գ
8. Վանիլին – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

1. 150 գ փափուկ կարագը հարել 125 գ շաքարավազի հետ:

Կարդացեք նաև

2. Հերթականությամբ ավելացնել ձվերը և խառնել:

3. Ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը և վանիլինը: Լցնել 5 ճ/գ ջուր և կրկին խառնել:

4. Խմորը լցնել յուղաթղթով տապակի մեջ և թխել 30 րոպե, 210 աստիճան ջեռոցում:

5. Հալեցնել 50 գ կարագը, ավելացնել մնացած ալյուրը և շաքարավազը, կաթը և նուշի փաթիլները:

6. Անընդհատ խառնելով՝ հասցնել եռման:

7. Կեքսը հանել ջեռոցից, վրան լցնել ստացված ջնարակը և թխել ևս 5 րոպե նույն ջերմաստիճանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս