Նուրբ թխվածքաբլիթներ՝ հատապտուղներով և կիտրոնի հաճելի բույրով
Բաղադրիչներ
1. Հատապտուղ (հապալաս) – 1 բաժակ
2. Ալյուր – 2 1/2 բաժակ
3. Կարագ – 1/2 բաժակ
4. Շաքարավազ – 1 բաժակ
5. Փխրեցուցիչ – 2 թ/գ
6. Աղ – 1 պտղունց
7. Ձու – 2 հատ
8. Կիտրոնի հյութ – 1/2 թ/գ
9. Կաթ – 1/2 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Ալյուրը խառնել փխրեցուցչի և աղի հետ:
2. Կարագը և շաքարավազը հալեցնել: Ավելացնել մի փոքր հարած ձվերը և կիտրոնի հյութը:
3. Ալյուրին ավելացնել կաթը:
4. Ավելացնել հատապտուղները և զգուշությամբ խառնել:
5. Խմորից թխվածքաբլիթներ ձևավորել, շարել յուղաթղթով պատված տապակին:
6. Թխել 12-15 րոպե, 190 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը