
«Ուրարտուն» ընկերական հանդիպում կանցկանցի «Սևանի» հետ

Երևանի «Ուրարտուն» ընկերական հանդիպում կանցկանցի առաջին խմբի թիմի հետ:
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում հայտարարված դադարի ընթացքում «Ուրարտուն» պատրաստվում է ևս մեկ ստուգողական հանդիպում անցկացնել։ Այս անգամ թիմը սեփական հարկի տակ մրցելու է «Սևանի» հետ։Հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզաբազայում և կմեկնարկի ժամը 18:00-ին։ Խաղն անցկացվելու է առանց հանդիսականների։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայում կայացել է միայն երկու տուր: Մրցաշարային աղյուսակի առաջատարը «Վանն» է: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար կիսում են «Ուրարտուն» և «Ալաշկերտը»: