![](/banners/BeFunky-design.jpg)
«Յուվենթուսը» չի ցանկանում Սուարեսին տարեկան 10 միլիոնից ավելի վճարել
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/Suares.jpg)
«Յուվենթուսը» գնահատում է «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսին ձեռք բերելու հնարավորությունը:
«Յուվենթուսը» հետաքրքրված է ուրուգվայցու տրանսֆերով, բայց նրանք չեն ցանկանում տարեկան 10 միլիոն եվրոյից ավելի վճարել ֆուտբոլիստին: Իսպանիայում 33-ամյա խաղացողը տարեկան վաստակում է 15 միլիոն եվրո:
«Յուվենթուսը» նաև հույս ունի, որ Սուարեսը կխզի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, որպեսզի ակումբը ստիպված չլինի վճարել տրանսֆերի համար, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուարեսի հետ պայմանագիրը խզելու դեպքում «Բարսան» ստիպված կլինի վճարել նրան 14 միլիոն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը