![](/banners/BeFunky-design.jpg)
Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/020920hushahamalir.jpg)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ԱրցախիՀանրապետության օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին:
Արայիկ Հարությունյանը և Արարատ Միրզոյանը ծաղիկներ են խոնարհել նաև քաղաքային հուշահամալիրի հարևանությամբ գտնվող արցախյան պատերազմի զոհերի շիրիմներին և ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Արցախի հերոս Արթուր Մկրտչյանի հուշաքարին:
Պաշտոնական արարողակարգին մասնակցում էին հայկական երկու հանրապետությունների խորհրդարանականներ, կառավարության բարձրաստիճան անդամներ, Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ: